22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խոսել եմ «պարտադրված խաղաղության» անընդունելիության, քաղբանտարկյալների իրավունքների մասին․ Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԺԿ քննարկման ընթացում

Խոսել եմ «պարտադրված խաղաղության» անընդունելիության, քաղբանտարկյալների իրավունքների մասին․ Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԺԿ քննարկման ընթացում

Ելույթ ունեցա Եվրոպայի Ժողովրդական կուսակցության Բրյուսելում անցկացվող քաղաքական ասամբլեայի ԵՄ առաջիկա առաջնահերթությունների վերաբերյալ քննարկմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Խոսել եմ ԵՄ-ի կողմից հետևողականության մակարդակի բարձրացման (CEPA-ում նշված և անդամ երկրների կողմից վավերացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության 3 հիմնարար սկզբունքների ոտնահարումը, Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չկատարումը, էթնիկ զտումների իրականացումը և ԵՄ-ի կողմից դրա արձագանքները), «պարտադրված խաղաղության» անընդունելիության, Եվրոպական Խորհրդարանի և գործադիրի արձագանքների միջև տրամագծային հակասությունների, մարդու իրավունքների ոտնահարման, Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների իրավունքների, Հայաստանի համար վիզաների ազատականացման և «Արևելյան Գործընկերություն 2.0» ձևաչափի անհրաժեշտության մասին»,- գրել է նա: