Հույն-թուրքական հարաբերությունները կարգավորման ճանապարհին են. Հունաստանի վարչապետ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մտադիր է մայիսին այցելել Անկարա՝ անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Աթենք կատարած այցին ի պատասխան: Այս մասին Հունաստանի վարչապետը հայտարարել է Skai 100.3 ռադիոկայանին։
Նրա խոսքով՝ թուրք-հունական հարաբերություններում հաջողվել է լավ մթնոլորտ ստեղծել։
«Մենք շատ կարևոր քայլեր ենք արել երկու երկրների մերձեցման ուղղությամբ։ Հույն-թուրքական հարաբերությունները կարգավորման ճանապարհին են, և մենք պետք է պահպանենք այդ ձեռքբերումները»,-ասել է Միցոտակիսը։