
ԱՄՆ-ը հաստատել է F-16-ի կործանումը Հարավային Կորեայի ափերի մոտ
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաստատել են Հարավային Կորեայի ափերի մոտ ամերիկյան F-16 կործանիչի կործանումը․ օդաչուն փրկվել է։
«F-16 Falcon-ը կործանիչը, որը վթարային իրավիճակի մեջ էր հայտնվել, կործանվել է»,- ասվում է ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ:
Ինքնաթիռի օդաչուն ինքնանետվել ու ողջ է մնացել։ Նրան հայտնաբերել են դեպքից մոտավորապես մեկ ժամ անց՝ ուշագնաց վիճակում։ Նրան տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի պատճառները կհրապարակվեն դեպքի հանգամանքները պարզելուց հետո: