27 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելն ազատ է արձակել 39 պաղեստինցի բանտարկյալների

Իսրայելն ազատ է արձակել 39 պաղեստինցի բանտարկյալների

Ուրբաթ 24 պատանդներից բաղկացած խումբը, այդ թվում՝ 13 իսրայելցիներ
և մի քանի թայլանդցիներ, ազատ են արձակվել Գազայի հատվածից՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև
ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագրից հետո, որը: Հաղորդում
է NBC News-ը։

Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որ պատանդներին Գազայի հատվածից
տեղափոխել է Եգիպտոսի Ռաֆահ անցակետ: Իսրայելի պաշտպանության ուժերը ավելի ուշ ասել
են, որ պատանդները «նախնական բժշկական հետազոտություն են անցել իսրայելական հողում»,
որից հետո զինվորները նրանց կուղեկցեն հիվանդանոցներ, «ուր նրանք կմիավորվեն իրենց
ընտանիքների հետ»:

Դրա դիմաց Իսրայելն ազատ է արձակել 39 պաղեստինցի բանտարկյալների։
Քադուրա Ֆարեսը, ով ղեկավարում է բանտարկյալների իրավունքների խումբը, ասել է, որ ևս
6 մարդ ազատ է արձակվել Երուսաղեմի բանտից։ Ենթադրվում է, որ ՀԱՄԱՍ-ը դեռևս ունի
240 պատանդ: