
62 ընտանիք դիմել է ՀՀ-ում ԿԽՄԿ-ին՝ անհայտ կորած հարազատներին գտնելու համար
ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնում է, որ 2023 թվականի ընթացքում 62 ընտանիք է դիմել կառույցին՝ իրենց անհայտ կորած հարազատների համար որոնման հայտեր բացելու նպատակով․
«12 ընտանիք պարզել է հարազատների ճակատագրերը։
Համաձայն ընտանիքների կողմից ստացված դիմումների՝ 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության՝ 2020-2022թթ․ սրացումների հետևանքով»,- ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։