
Հայաստան կժամանի ԵՄ փաստահավաք առաքելությունը
Նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստան կժամանի ԵՄ արտաքին գործողությունների
ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը։ Տեղեկացնում
է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։
Այցի ընթացքում քննարկվելու է ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝
կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները.
«Պատվիրակությունը հանդիպելու է Հայաստանի Հանրապետության կառավարության
բարձրաստիճան ներկայացուցիչների, Միացյալ ազգերի կազմակերպության և քաղաքացիական հասարակության
կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,–ասված է հաղորդագրության մեջ: