
Աղբակույտի է վերածվել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը
Նոյեմբերի 3-ին արբանյակային լուսանկար է արվել, որտեղ երևում,
որ Ադրբեջանը շրջակա տարածքների շինարարության ամբողջ շինաղբը ծանր տեխնիկայի միջոցով
լցրել է եկեղեցու՝ դեռևս 2017 թվականի պեղումներով բացված հիմնապատերի և ծավալների վրա: Գրել է monumentwatch․org կայքը։
Դեռևս 2021 թվականից արբանյակային լուսանկարները ցույց էին տալիս,
որ եկեղեցու դառնում է անխնամ և խոտածածկ:Մեղրեցոց Սբ. Ասվածածին եկեղեցին կառուցվել
է 1838 թվականին Մահտեսի Հախումյանցի ծախսերով: