22 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Սիներջի» ընկերության տնօրենը 2 ամսով կալանավորվել է

«Սիներջի» ընկերության տնօրենը 2 ամսով կալանավորվել է

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ բավարարել է քննիչների բողոքը և 2 ամիս ժամկետով կալանավորել «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից ու խուզարկություններից հետո ձերբակալվել են նաև ՏՏ ընկերություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։

Հիշեցնենք, որ այս գործով է անցնում նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Ավելի վաղ ձերբակալվել էր նաև էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը:

Ձերբակալվել է 7 անձ, այդ թվում էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։