Երևանի ավագանին կքննարկի կիրակի օրերին «Ա» և «Բ» գոտիների ավտոկայանատեղի համար վճարումից ազատելու նախագիծ
Երևանի ավագանու փետրվարի 5-ին կայանալիք արտահերթ նիստում կքննարկվի որոշման նախագիծ, որով նախատեսվում է Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կիրակի օրերին կայանման համար կիրառել արտոնություն 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Փետրվարի 5-ին տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ
Հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության
ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին, հերևաբար սույն որոշմամբ առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու 2023
թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 45-Ն որոշման 1-ին կետը
լրացնել նոր 11-րդ ենթակետով՝ Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կիրակի օրերին կայանման համար կիրառել արտոնություն 2024 թվականի համար սահմանված
տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ` ազատելով հաշվարկված
ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից»,- գրել է նա: