Չի ստացվելու լռեցնել ընդդիմադիրներին, կքննարկենք միայն քաղաքապետի հրաժարականի հարցը․ «Ազգային առաջընթաց»
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը արձագանքել է Երևանի Ավագանու նիստում սպասվող՝ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին որոշման քննարկմանը․
«Երևանի պսևդո քաղաքապետի որոշմամբ փետրվարի 5-ին ավագանու արտահերթ նիստ է գումարվելու, որի օրակարգային հարցն է Հայկ Մարությանի և ևս 4 ընդդիմադիր ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։
Միակ հարցը, որ մենք պատրաստ ենք արտահերթ քննարկել այս իշխանությունների հետ դա րոպե առաջ Տիգրան Ավինյանի հրաժարականն է։ Հերի՛ք է փորձեք ընդդիմադիրներին լռեցնել, չի՛ ստացվելու»,- ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ։