26 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
15 օր շարունակ հետապնդել են Ավագանու ընդդիմադիր անդամ Արշակ Սարգսյանին․ «Մայր Հայաստան» խմբակցություն

15 օր շարունակ հետապնդել են Ավագանու ընդդիմադիր անդամ Արշակ Սարգսյանին․ «Մայր Հայաստան» խմբակցություն

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտնում է խմբակցության նկատմամբ հերթական հետապնդման մասին․

 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

 

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արշակ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն այն մասին, որ նախորդող 15 օրերի ընթացքում իրեն հետապնդել են մի խումբ անձինք՝ այդ թվում օգտագործելով առանց պետհամարանիշի ավտոմեքենա:

 

Այդ ավտոմեքենան ոստիկանության կողմից հայտնաբերվել է, դրանում գտնվող անձանց իրավապահները բերման են ենթարկել:

 

Ուշագրավն այն է, որ առանց պետհամարանիշի ավտոմեքենան օրեր շարունակ պտտվել է մայրաքաղաքով, մասնավորապես՝ Աջափնյակ համայնքով, ինչը ոչ միայն անպատժելիության մթնոլորտի, այլ նաև իշխանությունների կողմից հովանավորություն ունենալու վկայություն է: Միայն Ա. Սարգսյանի համապատասխան հաղորդման արդյունքում է, որ ոստիկանությունը հայտնաբերել է այդ ավտոմեքենան:

 

Մենք ոստիկանությունից պահանջում ենք բացահայտել, թե ինչ նպատակով են նշյալ անձինք օրեր շարունակ հետապնդել Արշակ Սարգսյանին և հանդես գալ համապատասխան իրավական գնահատականով, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:

 

«Մայր Հայաստանը» լուրջ հիմքեր ունի հայտարարելու, որ Ավագանու ընդդիմադիր անդամ Արշակ Սարգսյանի հետ տեղի ունեցածը բացառապես իր քաղաքական վարքագծով է պայմանավորված:

 

Մենք խստորեն դատապարտում ենք «Մայր Հայաստանի» դեմ իրականացվող իշխանական հետապնդումները և օգտագործելու ենք բոլոր քաղաքական գործիքակազմերը՝ մեր երկրում Ալիևի օրակարգերը սպասարկող փաշինյանական իշխանությանը հեռացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։