25 Նոյ
2024
13.1° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեսնում ենք  մոտիվացիա ու մրցակցություն. կան մարդիկ ովքեր քաշի խնդիր են լուծում, որ դառնան զինվորական․ Սուրեն Պապիկյանի հարցազրույցի կարևոր կետերը՝ հակիրճ

Տեսնում ենք մոտիվացիա ու մրցակցություն. կան մարդիկ ովքեր քաշի խնդիր են լուծում, որ դառնան զինվորական․ Սուրեն Պապիկյանի հարցազրույցի կարևոր կետերը՝ հակիրճ

 

  • Սահմանին իրավիճակն այս պահին կարող ենք գնահատել իբրև հարաբերական կայուն: Այս պահին զորքերի կուտակումներ չկան։ Ինչպես նշեցի՝ հարաբերական կայուն է սահմանին, և վերջին մի քանի ամիսների իրավիճակը կարելի է բնորոշել հենց նույն կերպ, ինչը կայունության և հանդարտության նշաններ է իրենից ներկայացնում: 
  • 2023 թվականը բավականին բարդ տարի էր ՀՀ ԶՈՒ համար, ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ, բայց ինստիտուցիոնալ տարի էր, որտեղ դրվել են հիմքեր՝ միտված ապագային: 
  • Այն զինվորականները, ովքեր պատրաստ են հավուր պատշաճի ատեստավորման կամ պատրաստվում են, նրանք էապես կարող են բարձր աշխատավարձ ստանալ, քան պարեկները կամ այլ գերատեսչության աշխատակիցները: Այստեղ խնդիրը նրանց հետ համեմատվելը չէ, այլ այն սկզբունքն է, որով պետք չէ ավելացնել որևէ դրամ ավելացնել, առանց դրան մոտիվացիա կամ պատրաստվածություն հաղորդելու: Ատեստավորումն ի հեճուկս բոլոր պեսիմիստների, բերել է նրան, որ մենք տեսնում ենք, որ մոտիվացիան ու մրցակցությունը բանակի համար բերում է էական դրական հաջողություններ: Մենք ունենք մարդիկ ովքեր անձնական քաշի խնդիր են լուծում, այսինքն դառնում են ձիգ ու պատրաստակամ, նման զինվորականին և ավելորդ քաշը խանգարում  նրանց հանձնել համապատասխան քննությունը: Ունենք մարդիկ, որ տասնյակ կիլոգրամներով քաշ են իջեցնում, որպեսզի կարողանան դառնան մեր պատկերացրած զինվորականը: 
  • Մեր առաջ խնդիր ենք դրել ապահովելու զենք-զինամթերքի ձեռքբերման դիվերսիֆիկացիա: Այս պրոցեսը կարող եմ համարել անդառնալի` դրական առումով, որովհետև հարուցված պրոցեսները էապես փոխելու են վաղվա օրվա մեր բանակի, սպառազինության որակը։ 
  • Զենքի ձեռքբերման պայմանագրերի ընթացքին չեմ կարող անդրադառնալ, բայց կարող եմ նշել, որ ձեռք ենք բերել նոր գործընկերներ՝ տարբեր խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով։ Խոսքն, առաջին հերթին, Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, որոնք դարձել են մեր հիմնական գործընկերներից, բայց նաև այլ  երկրների մասին է, որոնց հիմա չեմ ուզենա անդրադառնալ: 
  • Ծառայելու պատրաստակամության պակաս ունենք, դա ցույց է տալիս այն հանգամանքը, որ շատերը փորձում են զարտուղի ճանապարհով խուսափել զինվորական ծառայությունից: Կա հանձնարարական բոլոր պատկան մարմիններին զբաղվել դրանով: 
  • Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ որևէ նկրտում չունի, որևէ տարածքային պահանջ չունի և, բնականաբար, մեր զինված ուժերի նպատակը և առաքելությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։ Եվ սա է այն կոցեպտը, որը դրված է մեր բանակի հիմքում: 
  • ԶՈւ ամենամեծ պրոբլեմը դա մահվան այն դեպքերն են, որոնք ծառայության բերումով են, խոսքը ինքնասպանությունների, ինքնասպանությանը հասցնելու և սպանության դեպքերն են: Բայց երբ խոսում ենք բանակում ոչբ մարտական պայմաններում զոհերի թվի մասին և հղում ենք կատարու ստատիստիկային, այստեղ որոշակի այլ թվերի է անդրադարձ կատարվում: Երբ մենք նայում ենք վիճակագրությանը , այն մեզ ցույց է տալիս ոչ միայն այդ տարվա սպանություններն ու ինքնասպանությունները ալև կարող ենք տեսնել դժբախտ դեպքերը՝ ՃՏՊ-ները, հիվանդությունը և նման այլ դեպքերը: Հանրապետությունում 2022-ին մահվան ելքով ճանապարհատրանսպորտային դեպքերը 193-ն եղել, 2023-ին 204 են: ԶՈւ-ում այդ դեպքերի մասնաբաժինը՝ 12 դեպք 2023 թվականին, և 17 դեպք 2022 թվականին: