ՀԱՄԱՍ շարժումը պահանջել է Իսրայելի բանտերից ազատ արձակել երեք հազար պաղեստինցի բանտարկյալներին։ Այս մասին տեղեկացնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ միջնորդները Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին առաջարկում են վեցշաբաթյա զինադադար Գազայի հատվածում։ Նշվում է, որ զինադադարի նախագիծը ենթադրում է նաև ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 36 պատանդների ազատ արձակում, իսկ վերջինս պահանջում է հրադադարի մասին համաձայնագրի նախագիծը երեք փուլի փոխարեն դարձնել չորս փուլ։