15 Նոյ
2024
7.8° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերձավոր Արևելքում իրավիճակը կրիտիկական է․ ԵՄ-ն զսպվածության կոչեր է անում

Մերձավոր Արևելքում իրավիճակը կրիտիկական է․ ԵՄ-ն զսպվածության կոչեր է անում

ԵՄ-ն Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը կրիտիկական է համարում և Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի հարվածներից հետո ամենաբարձր մակարդակով դեէսկալացիայի կոչեր  է արել։

 

«Մենք միշտ կրկնում ենք, որ Մերձավոր Արևելքը կաթսա է, որը կարող է պայթել ցանկացած պահի»,- լրագրողներին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

 

ԵՄ-ում նախագահող Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը իր հերթին հայտարարել է, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չտարածվի ողջ տարածաշրջանով․«Տեղեկացանք Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի հարվածների մասին։ Դա մեծ մտահոգություն է առաջացնում, մենք զսպվածության, երկխոսության և դիվանագիտական ճանապարհով հաշտեցման կոչ ենք անում»։