
Իսրայելցի զինվորները լքում են Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցը
Իսրայելցի զինվորները լքում են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող
«Ալ-Շիֆա» հիվանդանոցը. հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը. փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ոչինչ չի ասվել, թե ինչու են իսրայելցի զինվորականները լքում տարածքը»,-
ասված է հաղորդագրության մեջ։
Լոնդոնում տեղակայված Arabi21 լրատվական պորտալը պնդում է, որ իսրայելցի
զինվորները հեռանալուց առաջ պայթեցրել են հիվանդանոցի էլեկտրաէներգիայի գեներատորները,
ինչպես նաև բժշկական և թթվածնային սարքավորումները:
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) առայժմ որևէ մեկնաբանություն
չի տվել այս հաղորդագրությունների վերաբերյալ: