Պետպատվե՞ր, թե՞ վճարովի ինչպե՞ս են արցախցիներն օգտվում ՀՀ բուժկենտրոններից
Արցախում անվճար բուժօգնություն ստանալուն սովոր տեղահանված բնակիչները,
Հայաստանում մատուցվող բժշկական ծառայությունների գները տեսնելուց հետո պարզապես հրաժարվում
են հետագա բուժօգնությունից։ Սեփական առողջությանը հետևելը դարձել է ծախսատար և անգամ
ճոխություն է համարվում։ Տեղահանություն, տան վարձ, կոմունալներ իսկ առջևում ձմեռ է։
Արցախից բռնի տեղահանվածները պարտադիր ծախսերը հոգալու համար ցուցակից հանում են առողջությանը
հետևելու կետը։ Մանրամասները՝ տեսանյութում։