29 Սեպ
2024
14.3° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրյանսկում ԱԹՍ է ոչինչացվել

Բրյանսկում ԱԹՍ է ոչինչացվել

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Բրյանսկի շրջանում ոչնչացրել են մեկ ուկրաինական անօդաչու թռչող սարք. տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։

«Փետրվարի 5-ին, ժամը 00:30-ի սահմաններում ուկրաինական զինված ուժերը հերթական անգամ փորձել են անօդաչու թռչող սարքի միջոցով ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա։ Անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է հերթապահ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից»,- հայտնել են գերատեսչությունից։

Շրջանի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը Telegram ալիքում նույնպես հայտնել է, որ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, զոհեր և ավերածություններ չկան։

Ավելի վաղ, հայտարարվել էր, որ ոչնչացվել է ևս 3 ԱԹՍ։