Թուրք պաշտոնյային սպանված են գտել իր առանձնատանը
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Էքինյոզյու շրջանի ղեկավար Մեսութ Քոշքունին գլխի հրազենային վնասվածքով հայտնաբերել են իր առանձնատանը, գրում է Hürriyet պարբերականը։
Քոշքունի վարորդն առավոտյան գնացել է պաշտոնյայի առանձնատուն՝ նրան աշխատավայր տեղափոխելու համար, բայց զանգերին ոչ ոք չի պատասխանել, վարորդը ոստիկանություն է կանչել, որից հետո էլ ոստիկանները, մտնելով թուրք պաշտոնյայի տուն, հատակին հայտնաբերել են նրա արնաշաղախ դին՝ գլխի հրազենային վնասվածքով։
Հետաքննություն է սկսվել՝ մահվան իրական հանգամանքները պարզելու նպատակով։