29 Նոյ
2024
3.4° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շոու, սկանդալ ու հայկական հետք. կայացել է Գրեմմի մրցանակաբաշխությունը

Շոու, սկանդալ ու հայկական հետք. կայացել է Գրեմմի մրցանակաբաշխությունը

Կայացել է Գրեմմի 66-րդ մրցանակաբաշխությունը: Տարվա երգ գլխավոր նոմինացիան Բիլլի Այլիշինն է իր՝ What Was I Made For երգով, որը հնչում է նաև «Բարբի» ֆիլմում։ Ի դեպ՝ մրցանակը երգչուհուն հանձնել է լեգենդար Լայոնել Ռիչին։

Տարվա լավագույն ալբոմը նոմինացիայում Գրեմմի է ստացել Թեյլոր Սվիվթը իր՝   Midnights ալբոմի համար։ Երգչուհին առաջինն է, որ այս նոմինացիայում մրցանակ է ստանում 4-րդ անգամ։

Հիմնական շոուի բացումն արել է Դուա Լիպան՝ «Բարբիի» սաունդթրեք «Dance The Night» հիթով, որից հետո բեմ բարձրացած Մրայա Քերին և լավագույն փոփ-սոլո կատարման համար մրցանակ է հանձնել Մայլի Սայրուսին «Flowers» հիթի համար։ Սա երգչուհու առաջին Գրեմմին է։