13 Ապր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հայաքվե»-ի ներկայացրած օրինագծի ընդունումը հնարավորություն կտա վերադարձնել Արցախը. Արտակ Բեգլարյան

«Հայաքվե»-ի ներկայացրած օրինագծի ընդունումը հնարավորություն կտա վերադարձնել Արցախը. Արտակ Բեգլարյան

Արցախն այժմ կորսված է, բայց ոչ մեկընդմիշտ, Արցախի վերադարձի ու
Արցախ վերադարձի հեռանկարը կախված է նրանից, թե հատկապես այս փուլում ինչ ենք անում
մենք՝ հայ ժողովուրդը և ՀՀ-ն․ «Հայաքվեի» հրավիրած խորհրդարանական
լսումների ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Նվազագույն անելիքը կամուրջները չայրելն է, էլ չասեմ, որ եղած
կամուրջներն ամրացնելու և նոր կամուրջներ կառուցելու կարիք կա։ «Հայաքվե» նախաձեռնության
կողմից առաջարկված այս օրինագիծն, իմ կարծիքով, կարևոր գաղափարական, իրավական և քաղաքական
ամուր հիմք կարող է ստեղծել Արցախի վերադարձի հետագա պայքարի համար»,-ասաց Բեգլարյանը։

Հարցին՝ արդյոք ՀՀ իշխանությունների դիրքորոշումներն Արցախն Ադրբեջանի
կազմում ճանաչելու և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անտեսելու վերաբերյալ բացասաբար
ազդել է Արցախի կորստի վրա, Բեգլարյանը դրական պատասխան տվեց։

Արցախի նախկին պետնախարարն ասաց նաև, թե «Հայաքվե»-ի ներկայացրած
օրինագծի ընդունումը հնարավորություն կտա վերադարձնել Արցախը։ «Սա հստակ դիրքորոշում
է լինելու, որ ՀՀ-ն այլևս ընդունում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և պաշտպանում
է այդ իրավունքը, քանի որ միջազգային հանրության որևէ դերակատար երբեք ավելի բարձր
նշաձող չի դնելու, քան ՀՀ-ն է դրել»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են՝ «Հայաքվե»
նախաձեռնության առաջարկած նախագծի թեմայով, ըստ որի Արցախն այլ պետության կազմում ճանաչելը
կամ Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեորեն պատժելի կլինի։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026