23 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետպատվերով բուժո՞ւմ, թե՞ մահ հերթի մեջ

Պետպատվերով բուժո՞ւմ, թե՞ մահ հերթի մեջ

Պետպատվերով բուժում ստանալն իրական գլխացավանք է դարձել քաղաքացիների
համար։ Ուղեգիրը ստանում են, իսկ հետո եթե ոչ մեկ տարի, ապա ամիսներ շարունակ սպասում
որևէ հետազոտություն անցնելու համար։ Ամիսներ տևող հերթի մեջ զուգահեռ ի հայտ են գալիս
տարբեր խնդիրներ։ Որոշ հիվանդանոցներում էլ պետպատվերով բուժվող հիվանդի նկատմամբ ոչ
պատշաճ վերաբերմունք են դրսևորում։ ABC Media-ն զրուցել է մի քանի բուժառուի հետ, որոնք
անգամ հրաժարվում են բարձրաձայնել իրենց անունները` ունեցած արտոնությունը չկորցնելու
համար: Ի՞նչ է կատարվում բուժհաստատություններում, մանրամասները՝ ռեպորտաժում։