Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին բեռնատարները մուտք են գործել Գազա
Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին բեռնատարները զինադադարի
ուժի մեջ մտնելուց հետո Եգիպտոսի և Գազայի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով սկսել
են մուտք գործել Գազայի հատված. այս մասին հայտնում է Al Qahera News հեռուստաալիքը․
փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Օգնությունով բեռնված բեռնատարները սկսել են Գազայի հատված մուտք
գործել «Ռաֆահ» անցակետով», – ասված է հայտարարության մեջ:
Նախատեսվում է նաև, որ այսօր Գազա մուտք կգործի 200 բեռնատար։