Հունգարիան մտադիր է Երևանում հյուպատոսություն բացել
Հունգարիան մտադրություն ունի Երևանում հյուպատոսություն բացել: Այս մասին հայտարարել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Մենք մտադրություն ունենք Երևանում հյուպատոսություն բացել: Սա, իհարկե, կօգնի ճանապարհ հարթել և կաջակցի նաև Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացին»,- ասել է Նովակը: