23 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայի հատվածում պատերազմը կշարունակվի առնվազն 2 ամիս․ Իսրայելի ՊՆ

Գազայի հատվածում պատերազմը կշարունակվի առնվազն 2 ամիս․ Իսրայելի ՊՆ

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն այսօրվանից ուժի մեջ է մտնել։

Երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հինգշաբթի ասել է, որ
պատանդների և գերիների փոխանակման զինադադարը, որի շուրջ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության
են եկել, ընդամենը կարճատև հրադադար կբերի, ինչից հետո պատերազմն առնվազն 2 ամիս կշարունակվի։

«Սա կլինի կարճատև դադար, որից հետո կշարունակվեն ինտենսիվ մարտերը,
և մենք ճնշում կգործադրենք հակառակորդի վրա՝ ավելի շատ պատանդներ վերադարձնելու համար։
Առնվազն երկու ամիս մարտեր են սպասվում», – Haaretz պարբերականի փոխանցմամբ այս մասին
ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ խմբավորման զինյալ թեւը հաստատել է,
որ քառօրյա մարդասիրական զինադադարը կսկսվի ուրբաթ առավոտյան, ինչպես ավելի վաղ հայտարարել
էր Կատարի ԱԳՆ-ն։ «Չորս օրվա ընթացքում 50 պատանդներ կազատվեն», – ասել է Իզ-Ադ-Դին
ալ-Քասամ բրիգադի ներկայացուցիչը: