Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում գործողության ընթացքում ձերբակալված 71 պաղեստինցու, այդ թվում՝ 19 կնոջ, հայտնել է Պաղեստինի սահմանային անցումների գլխավոր վարչությունը։
«Իսրայելն այսօր ազատ է արձակել 71 բանտարկյալների, որոնք ձերբակալվել էին անկլավի տարբեր շրջաններից: Նրանց թվում 19 կին կա», – ասվում է հայտարարության մեջ:
Իսրայելական բանակը ժամանակ առ ժամանակ ազատ է արձակում Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունների շրջաններում ձերբակալված տասնյակ պաղեստինցիների։