Թուրքիայում րոպեների ընթացքում 2-րդ երկրաշարժն է գրանցվել
Թուրքիայի
Մալաթիա նահանգում րոպեների ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել՝ 4,7 մագնիտուդ ուժգնությամբ, տեղեկանում
ենք թուրքական լրատվամիջոցներից։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:49-ին 6,36 կմ խորության վրա։
Առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել երկրորդից երեք րոպե առաջ՝ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ։