Ֆրանսիայում երկաթուղայինները գործադուլ են հայտարարել
Ֆրանսիայի ազգային երկաթուղիների ընկերության (SNCF) աշխատակիցները փետրվարի 16-18-ը գործադուլ են հայտարարել ցածր աշխատավարձի և աշխատանքային ծանր պայմանների պատճառով. հայտնում է Midi Libre-ն։
Գործադուլն իրականացվելու է այն ժամանակահատվածում, երբ Ֆրանսիայում սկսվում են ձմեռային դպրոցական արձակուրդները, և SNCF-ը բախվում է ուղևորափոխադրումների առավելագույն մակարդակի:
Նախկինում SNCF-ի ղեկավարությունը խոստացել էր մարտին կազմակերպել կլոր սեղան արհմիությունների հետ, ինչպես նաև ստեղծել լրացուցիչ 200 աշխատատեղ:
2022 թվականի ամանորյա տոներին Ֆրանսիայում երկաթուղային գործադուլների պատճառով տրանսպորտային կոլապս էր սկսվել։ Ավելի քան 200 հազար ուղևոր վերջին րոպեին գնացքների չեղարկում է ունեցել։ Դրանից հետո SNCF-ի ղեկավարությունը խոստացել էր միջոցներ ձեռնարկել աշխատակիցներին աջակցելու համար, սակայն մինչև այս պահը աշխատակիցները շարունակում են դժգոհել։