Ադրբեջանն առաջիկա 5 տարին կրկին կղեկավարի Իլհամ Ալիևը։ Փետրվարի 7-ի նախագահական արտահերթ ընտրությունում քվեաթերթիկների 93,35%-ի մշակումից հետո ձայների 92,05%-ով հաղթել է Ալիևը։ Նրա օգտին քվեարկել է 4,281,625 ընտրող։
Նախնական տվյալներով՝ անկախ թեկնածուներ Զահիդ Օրուջը և Ֆուադ Ալիևը ստացել են ձայների համապատասխանաբար 2,19%-ը և 0,53%-ը, «Ազգային ճակատ» կուսակցությունից Ռազի Նուրուլաևը՝ 0,8%-ը, «Մեծ արարումից» Ֆազիլ Մուստաֆան՝ 2%, «Մեծ Ադրբեջանից» Էլշադ Մուսաևը՝ 0,67%-ը, իսկ «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատից» Գուդրաթ Հասանգուլիևը՝ 1,76%-ը: Միջազգային լրահոսն՝ ամփոփ: