Լևոն Քոչարյանին կանչել են ՔԿ․ մի քանի օրից գործը կգնա դատարան
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանին նորից կանչել են Քննչական կոմիտե։ Այս մասին հայտնել է պատգամավորը ֆեյսբության իր էջում ուղիղ եթեր ընթացքում։
Ուղիղ եթերին միացել է նաև Քոչարյանի իրավապաշտպան Արամ Վարդևանյանը։
«Ըստ իրենց ամսի 5-ին Լևոնի դեմ մեղադրանքը պատշաճ ներկայացրել էին, բայց պարզվում է, որ չէ՝ մի քանի բառեր էլ պետք է փոխեին։ Եվ այդ մի քանի բառերը փոխելու համար նախաքննությունը վերսկսվում է, կրկին քննիչին տրվում է համապատասխան հանձնարարական՝ ծանուցագրեր ուղարկելու, որն իհարկե չեն հասցնում։ Սահմանված ժամկետներն էլ են, ըստ էության, բաց թողնում, որովհետև ողջամտորեն հնարավոր չէ նման կարճ ժամկետում նախաքննությունն ավարտել, որը կարելի է ասել, դատավարության այս ամբողջ գործընթացի կարևոր պրոցեսներից էին։ Սա ինձ համար չափազանց արտառոց է։ Վստահ եմ գորրծընկերներս էլ չեն հիշի մի դեպք, որ նախաքննությունն ավարտվի, բայց 24 ժամվա ընթացքում նորից վերսկսվի»,-այս մասին հայտարարել է Արամ Վարդևանյանը։
Իրավապաշտպանն ասում է, որ պետք է արձանագրել իրավական տիրույթի բացակայությունը։
«Ես ենթադրում եմ, երևի մենք ամսի 5-ին մի քանի հայտարարությամբ հանդես եկանք, երևի այդ հայտարարություններով փորձում էին ինչ-որ բան շտկել, բայց եթե կարդաք մեղադրանքի տեքստը, կտեսնեք, որ նույնիսկ հայերենի տեսանկյունից վիրավորական է»,-ասել է նա։
Քոչարյանի խոսքով էլ, գործը մի քանի օրից պիտի գնա դատարան, որից հետո պարզ կլինի, թե այն, որ դատավորին է մակագրվելու։ Լևոն Քոչարյանն էլ վերջում խոստացել է հետաքրքիր դատական նսիտեր՝ իրենց համար, բայց ոչ այդքան հետաքրքիր՝ դատախազի համար։