Ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը վերսկսելու Բրյուսելյան եռակողմ ձևաչափը. Միշել
Շնորհավորել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ և լավագույն բարեմաղթանքներ փոխանցել նրա նոր մանդատի կապակցությամբ: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Ընդգծել եմ շարունակական համագործակցության կարևորությունը ԵԱՀԿ շրջանակներում։ Քննարկել ենք նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները և համագործակցությունը, ներառյալ կապը և էներգետիկան:
Առարկայական քննարկումներ ենք անցկացրել նաև հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ։
Ողջունել ենք Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու եռակողմ հանդիպումը Բրյուսելյան գործընթացի շրջանակներում՝ կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի հասնելու համար»,-գրել է նա։