ՌԴ ՀՕՊ համակարգերը 19 անօդաչու թռչող սարք են խոցել
Գիշերը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը 19 անօդաչու թռչող սարք են խոցել Կուրսկի, Բրյանսկի և Օրյոլի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի և Սև ծովի վրա. այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«Այս գիշեր կասեցվել է Կիևի ռեժիմի՝ 19 ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձը Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների դեմ»,- ասվում է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Երկու անօդաչու թռչող սարք է խոցվել Կուրսկի, հինգը՝ Բրյանսկի, չորսը՝ Օրյոլի մարզերի, երկուսը Կրասնոդարի երկրամասի, վեցը՝ Սև ծովի վրա։