29 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
-1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը ԱՄՆ-ին բարդ երկիր է անվանել

Պուտինը ԱՄՆ-ին բարդ երկիր է անվանել


Հասկանալը, թե ով է որոշումներ կայացնում ԱՄՆում, հեշտ չէ, Ամերիկան բարդ երկիր է՝ պահպանողական, բայց միևնույն ժամանակ արագ փոփոխվող, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։

Հարցազրույցի ժամանակ Կարլսոնը Պուտինին հարցրել է, թե իր կարծիքով ով է որոշումներ կայացնում ԱՄՆում։


«Ես չգիտեմ, մեզ համար հեշտ չէ դա պարզելը: Ո՞վ է որոշումներ կայացնում ընտրություններում, հնարավո՞ր է արդյոք հասկանալ, երբ յուրաքանչյուր նահանգ ունի իր օրենսդրությունը, յուրաքանչյուր պետություն ինքն իրեն կարգավորում է, ինչոր մեկին կարելի է բացառել պետական մակարդակով ընտրություններից:

Սա երկաստիճան ընտրակարգ է, մեզ համար շատ դժվար է դա հասկանալ: Իհարկե, կա երկու կուսակցություն, որոնք գերիշխող են՝ հանրապետականներն ու դեմոկրատները, իսկ այս կուսակցական համակարգում՝ որոշումներ կայացնողները, որոշումներ պատրաստողներն են»,- ասել է Պուտինը։