29 Նոյ
2024
-0.6° c ԵՐԵՎԱՆ
-1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վերջապես ՔՊ-ականները հասկացել են, որ Փաշինյանն իրենց փրկելու պլաններ չունի․ Մամիջանյան

Վերջապես ՔՊ-ականները հասկացել են, որ Փաշինյանն իրենց փրկելու պլաններ չունի․ Մամիջանյան

 Վերջապես  ՔՊական երեսփոխանները և ոչ միայն նրանք, մարդիկ, ովքեր պատրաստ էին կատարել Փաշինյանի հանձնարարականները, վերջապես հասկացել են, որ Փաշինյանն իրենց փրկելու պլաններ չունի, «բոլորին փուռն է տալու». այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորը հույս է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանին շրջապատող մարդիկ ոչ միայն կհասկանան, այլև կսկսեն հրապարակային խոսել, թե ինչ հակահայկական, հակապետական հրամաններ են իրենց իջեցվել վերջին վեց տարիների ընթացքում։

 
Անդրադառնալով քաղբանտարկյալներին` Մամիջանյանը նշեց՝ հասարակությունը համաձայն է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։

 
«Միջազգային կառույցները ևս փաստում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Մնացել են փաշինյանենք, որոնք չեն ուզում ընդունել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, բայց դե զարմանալի կլիներ, որ նրանք դա ընդունեին։ Այս հարցն այլևս քննարկման հարց չէ, շատ հեղինակային միջազգային կազմակերպություններ հայտարարել են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ»,-ասել նա։