26 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ից դուրս գալը ի շահ երկրի  և Հայաստանի ժողովրդի չէ․ Բելառուսի ԱԽ քարտուղար

ՀԱՊԿ-ից դուրս գալը ի շահ երկրի և Հայաստանի ժողովրդի չէ․ Բելառուսի ԱԽ քարտուղար

Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում. այս
մասին լրագրողներին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր
Վոլֆովիչը․ փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

«Ոչ մի որոշում արգելափակված չէ։ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը
և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը համաձայնեցրել են բոլոր որոշումները:
Սա նույնպես խոսում է փոխըմբռնման մասին, այդ թվում՝ հայկական կողմից, հարցերի լուծման
հարցում, որոնք այժմ վստահված են Կազմակերպությանը»,- ասել է Ալեքսանդր Վոլֆովիչը և
հավելել, որ ցանկալի կլիներ, որ այսօր ներկա լինեն բոլորը՝ և՛ պետությունների ղեկավարները,
և՛ պատվիրակությունները։

Ամենակարևորն այն է, որ հայկական կողմը համաձայնել է բոլոր որոշումներին։
Բայց կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, ըստ ամենայնի, թե ինչու են մեր հայ գործընկերներն
այսօր որոշեցին չգալ Մինսկ։ ՀԱՊԿ-ից դուրս գալը սխալ է, սա առաջին հերթին հօգուտ Հայաստանի
ժողովրդի և ի շահ երկրի չի»,- ընդգծել է ԱԽ պետքարտուղարը։