«Ոսկու աշխարհը» կրկին գործում է
2024թ․ հունվարի 23-ին «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ընկերության գործունեությունը Տեսչական մարմնի որոշմամբ դադարեցվել էր՝ հայտնաբերված և արձանագրված խախտումների հիմքով։
Այս մասին հայտնում են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։
Տեսչական մարմինը փետրվարի 8-ին ստուգել է, թե գործունեության դադարեցման որոշումից հետո որքանով են կատարվել նախկինում տրված կարգադրագրերի պահանջները։
Տնտեսավարողի դիմումի հիման վրա արված ուսումնասիրություններից հետո ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընկերության գործունեությունը թույլատրելու որոշում է կայացվել: