Երուսաղեմի լատինական նախկին պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզ»՝ աջակցելու հայկական թաղամասի պաշտպանության շարժման անդամներին
1987-2008թթ.-ին
Երուսաղեմի լատինական պատրիարք Միշել Սաբբահը այցելել է Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության
և պահպանման շարժման անդամներին՝ ի նշան համերաշխության։
Այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի հայկական
թաղամասի պաշտպանության շարժման X-ի միկրոբլոգից։
«Կովերի պարտեզի» վիճելի տարածքում նախկին պատրիարքը խրախուսանքի խոսքեր է ուղղել հայկական
իրավունքների համար պայքարողներին՝ ասելով.
«Առաջ՝ ձեր արդար պայքարով, արդարությունը կհաղթի»։