Եվրոպան ԱՄՆ-ի կողմից վերահսկվող աշխարհամաս է, որը սպառնալիք է Ռուսաստանի համար․ Պեսկով
ՌԴ-ն համամիտ չէ այն արտահայտություններին, թե իբր Ռուսաստանը սպառնալիք է Եվրոպայի համար։ Նա ուշադրություն
է հրավիրել այն բանին, որ իրականում ուղիղ հակառակն է․ այս մասին ասել է ՌԴ նախագահի
մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․ տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում Եվրոպայի համար, Եվրոպան
է սպառնալիք Ռուսաստանի համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ Համառուսաստանյան պետական
հեռուստառադիոհեռարձակման ընկերության լրագրող Պավել Զարուբինի խնդրանքով մեկնաբանելով
Չեխիայի նախագահ Պետր Պավելի խոսքերը։
Պեսկովը նշել է, որ Եվրոպան փաստորեն ԱՄՆ-ի կողմից վերահսկվող աշխարհամաս
է։
«ԵՄ երկրները մասնակցում
են ՆԱՏՕ-ում, որն իր ռազմական հզորությամբ շարժվում է դեպի մեր սահմանները»,- նշել
է Պեսկովը։