24 Դեկ
2024
-0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթաժողովը, որին չի մասնակցում Հայաստանը

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթաժողովը, որին չի մասնակցում Հայաստանը

Մինսկում՝ Անկախության
պալատում  մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի
կազմակերպության գագաթաժողովը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմավորել
է գագաթաժողովի մասնակից երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի
եւ Ղրղըզստանի նախագահներին. Այս մասին
տեղեկացրել է  բելառուսական ԲԵԼՏԱ-ն։

Մինսկի գագաթաժողովին չի մասնակցում միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ
Փաշինյանը, ինչի մասին հայտնի էր դարձել ավելի վաղ։

Նախատեսվում է,որ պետությունների
ղեկավարները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրները,
կամփոփեն ՀԱՊԿ նստաշրջանների միջեւ ընկած ժամանակաշրջանի  գործունեության արդյունքները։

Ակնկալվում է, որ գագաթաժողովի արդյունքներով երկրների ղեկավարները
կստորագրեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) Հռչակագիրը։ Փաստաթղթերի շարքում
կստորագրվեն նաեւ ՀԱԽ մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման
համակարգի զարգացմանը, կազմակերպության միավորված մամուլի կենտրոնի աշխատանքին, «Միասին
դեպի խաղաղություն» մեդալի ստեղծմանը, ՀԱՊԿ բյուջեին։