ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկն այսօր մահացել է
ԵՊՀ-ում տեղի ունեցած
պայթյունի հետևանքով երեք տուժածներից մեկի
կյանքը փրկել չի հաջողվել․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ նախարար Անահիտ
Ավանեսյանը։
«Ցավոք, հիվանդներից
մեկի վիճակը կտրուկ վատացել է: Բուժաատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը
եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել»,-ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ մյուս
պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի
առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի բժշկական դինամիկ
հսկողության տակ: