24 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արտասահմանում բուժում ստացող արցախցիների վիճակը բարելավվում է

Արտասահմանում բուժում ստացող արցախցիների վիճակը բարելավվում է

Երևանի բժշկական տարբեր կենտրոններում բուժում է ստանում Արցախից
բռնի տեղահանված   76 քաղաքացի, որոնք վիրավորում են ստացել արցախյան վերջին՝
սեպտեմբերի 19-ի պատերազմի և բենզալցակայանի պայթունի ժամանակ։ Այս մասին ABC
Media
-ին ասել է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։ 

«Նրանցից 7-ի վիճակը ծանր է,  1-ինը՝ ծայրահեղ ծանր։ Արտասահմանյան
նեղ մասնագիտական կլինիկաներում բուժում են ստանում 19 բուժառու։ Լավ լուրն այն է,
որ նրանց առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում»,-ասաց Ծատրյանը։ 

Վերջինիս խոսքով՝ ավելի քան 160 բուժառու լավացումով դուրս է գրվել՝
շարունակելով մնալ բուժաշխատողների վերահսկողության տակ։ 100-ից ավելի արցախցի բուժաշխատողներ
էլ աշխատանքի են անցել Երևանի և մարզերի բժշկական տարբեր կենտրոններում, 725 բուժծառայող
էլ պետպատվերի շրջանակում վերապատրաստվում է։