ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի լրատվամիջոցների տարածած տեղեկության վերաբերյալ.
« Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կրակելու մասին տեղեկությունը հետաքննվում է: Վերադաս հրամանատարությունը գրավոր հրամաններով հստակ սահմանել է այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ 1991 թվականից սկսած երբևէ նման բան չի եղել.
«Հայաստանի անպաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով սպառնում է պատժել ղթշնամու ուղղությամբ կրակելու «մեղավորներին»։ 1991 թվականից այս կողմ չեմ կարծում, որ երբևէ նման բան եղել է։ Հիմա տեսնո՞ւմ եք, որ այդ ձևակերպումներս գեղարվեստական-հռետորաբանական հնարքներ չէին, այլ իրավիճակի սթափ արձանագրում»,- ասել է Վրթանեսյանը։
Վիճակը վելուծել է նաև ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը.
«Ադրբեջանը կազմակերպեց հստակ մշակված տեղեկատվական գրոհ․ տեղեկություն տարածվեց թվացյալ կրակոցի ու վիրավորի մասին, րոպեներ անց վիդեո տեղադրվեց, դատախազությունը հայտարարություն տվեց։ Ի պատասխան՝ ՀՀ ՊՆ-ում վոլեյբոլ խաղացողները որոշեցին հայտարարել, որ եթե մեկը համարձակվել է Ադրբեջանի ուղղությամբ զենք պահի, կպատժվի՝ ըստ օրենքի։ Եթե Ադրբեջանը այս տեղեկատվական գրոհով փորձում էր ՀՀ-ից արձագանք ստուգել՝ հնարավոր հետագա գործողությունների համար, ապա համոզվեց, որ ժողովրդական լեզվով ասած՝ «տանը մարդ չկա», ով էլ մնացել է՝ ցռան Վերգոյի հետևորդն է, ուրիշ ոչինչ։ Ավելի լավ տարբերակ ադրբեջանական ախորժակը հագուրդ տալու, մտածել պետք չի»,- ասել է ադրբեջանագետը։