Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի
Այսօր հանրապետության տարածքում տեղումներ չեն գրանցվի. այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 15-17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 16-ին նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ»,– ասված է հաղորդագրությունում։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 13-15 աստիճան, գիշերը` 2-4 աստիճան տաքություն։