Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության 2 անդամներ լքել են խմբակցությունը
ԿԸՀ-ի արձնագրություների համաձայն Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են Արմենակ Դանիելյանին եւ Սուսաննա Մելիքյանին․ այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստի մեկնարկին նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երեւանի ավագանու Ազգային առաջընթաց կուսակցության ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած Հայկ Մարությանի մանդատը տրվել է նույն կուսակցության ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արամ Մանուկյանին:
Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանը եւ Անուշ Գինոսյանը դուրս են եկել «Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով Երեւանի ավագանու անդամի իրենց լիազորությունները»,-ասաց Ավինյանը: