26 Նոյ
2024
9.1° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա պարզագույն քրեական հետապնդում է, որն ակնհայտ երևում է նաև գործի ընթացքից․ Հայկ Մամիջանյան

Սա պարզագույն քրեական հետապնդում է, որն ակնհայտ երևում է նաև գործի ընթացքից․ Հայկ Մամիջանյան

Սա պարզագույն քրեական հետապնդում է, որն ակնհայտ երևում է նաև
գործի ընթացքից։ Բնականաբար, դա պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ. այս
մասին  լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
ղեկավար Հայկ Մամիջանյանը, ով հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Մամիջանյանի խոսքով՝ ըստ իր տեղեկությունների, հաղորդումը ներկայացվել
է Վանաձորի Հելսինկյան գրասենյակի կողմից։

«Չգիտեի, որ Արթուր Սաքունցն իմ արվեստի մեծ ֆանատ է, թող շարունակի
լսել իմ ասածները, գուցե, իրեն մի օգուտ տա։ Երևի «հայրենասիրություն» բառը չի սիրում,
ամեն անգամ նյարդային բաներ է ունենում այդ բառը լսելիս։ Հարցաքննության ընթացքում
մանրամասնեցի, թե ինչ եմ նկատի ունեցել ճեպազրույցի ընթացքում հայտարարությունն անելիս։
Ենթադրում եմ, որ իրենց պարզամիտ հաշվարկն այն է, որ սրանով ինչ-որ կերպ պետք է սահմանափակեն
իմ գործունեությունը»,-ասաց Հայկ Մամիջանյանը և վստահեցրեց, որ իր գործունեությունը,
բնականաբար, չի սահմանափակվելու, որովհետև ինքը «թքած ունի» նման ճնշումների վրա։