28 Նոյ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
-2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քննարկվում է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև էներգետիկ կամրջի ստեղծումը. Իրանում ՌԴ դեսպան

Քննարկվում է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև էներգետիկ կամրջի ստեղծումը. Իրանում ՌԴ դեսպան

Շահագրգիռ կողմերը բանակցում են Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգետիկ կամրջի ստեղծման շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը, փոխանցում է РИА Новости-ն։

Դիվանագետը պարզաբանել է, որ դրա միջոցով երկու ուղղություններով էլեկտրաէներգիա կմատակարարվի պիկ ծանրաբեռնվածության ժամանակ։

«Նախագիծը, որը բանակցվում է, Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգետիկ կամրջի ստեղծումն է»,- նշել է Դեդովը։

Նա նշել է, որ էլեկտրաէներգիայի փոխանակումն ու փոխանցումը տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև։