28 Նոյ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
-2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանը Նարեկ Մալյանի խափանման միջոցը անփոփոխ է թողել

Դատարանը Նարեկ Մալյանի խափանման միջոցը անփոփոխ է թողել

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում ավարտվեց հանրային գործիչ Նարեկ Մալյանի գործով հերթական դատական նիստը։ Մալյանի խափանման միջոցը դատարանը թողեց անփոփոխ։

«Ոչ մի անակնկալ ինձ համար չկա, իրենք գիտեն՝ ինչ են անում»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դատարանի դիրքորոշմանը՝  ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանը շեշտեց՝ դատավորն ընդամենը կատարում է այն հրահանգները, որոնք իջեցնում են Մալյանին հետապնդողները։

«Քաղաքական պատվեր է, մենք պարզապես դատարան չունենք։ Այնպես չէ, որ այդ աղջիկը, որը պատմուճանով այնտեղ նստած է, դատավոր է։ Հա, վկայական ունի, բայց այս գործում ինքը դատավոր չէ։ Բնականաբար, Նարեկին հետապնդողներն այլ վայրում են, այլ հեղինակներ են  և Նարեկի խոսքից այնքան են սարսափում, որ չեն կարողանում քնել, հետևաբար, փորձում են լռեցնել, ինչն, իհարկե, չի ստացվելու»,- ասաց Աթանեսյանը։