19 Նոյ
2024
10° c ԵՐԵՎԱՆ
7.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ը վերջին րոպեին փորձել է  փոփոխություններ կատարել Իսրայելի հետ համաձայնագրում

ՀԱՄԱՍ-ը վերջին րոպեին փորձել է փոփոխություններ կատարել Իսրայելի հետ համաձայնագրում

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը որոշել է վերջին րոպեին
փոփոխություններ կատարել Իսրայելի հետ համաձայնագրում, ինչն էլ պատճառ է հանդիսանում
հրադադարի համաձայնագրի կատարման ձգձգման և պատանդների ազատ արձակման համար. հայտնում
է Իսրայելի պետական ​​Kan ռադիոն․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ աղբյուրի՝ Իսրայելի Մոսադ հետախուզական գործակալության ղեկավար
Դեյվիդ Բարնեան չորեքշաբթի մեկնել է Կատար, որտեղ նրան տեղեկացրել են, որ ՀԱՄԱՍ-ը ցանկանում
է փոփոխություններ կատարել համաձայնագրի նախագծում։

«Կատարցիները մեզ հայտնեցին,
որ Համասը դեռ չի ստորագրել համաձայնագիրը: Կարծես թե նրանք դեռ քննարկում են այդ հարցը»,-ասել
է իսրայելցի պաշտոնյան։

Ըստ աղբյուրների՝ համաձայնագիրը
չի կարող կյանքի կոչվել առնվազն առաջիկա 24 ժամվա ընթացքում, քանի որ ո՛չ Կատարը, ո՛չ
ՀԱՄԱՍ-ը չեն ստորագրել համաձայնագրի վերջնական տարբերակը։