Արցախի մասին պատմությունը ջնջվո՞ւմ է ԱԳՆ կայքից
ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը։ Չի գործում նաև «44-օրյա պատերազմ» բաժնի այն ենթաբաժինը, որտեղ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներն են՝ պատերազմի մասին: ԱԳՆ արձագանքել է՝ նշելով, թե իբր տեխնիկական խնդիր է առաջացել, շուտով կկարգավորվի։ Պատահականության հետևանքով Արցախի և արցախցիների մասին պատմող արխիվը հաճախ է տեխնիկական խնդիրներով անհետանում։