24 Նոյ
2024
6° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընդդիմությունը լռում է, իսկ իշխանությունը՝ միայն խոսում․ ո՞վ է գործելու

Ընդդիմությունը լռում է, իսկ իշխանությունը՝ միայն խոսում․ ո՞վ է գործելու

Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություններում նորից դժվար է կողմնորոշվում։ Սկզբում 2 զոհի ու վիրավորների մասին հայտնեց ու հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին, բայց պաշտոնական լրահոսից առաջ ընկավ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն ու հայտնեց 4 զոհի մասին։

Պաշտպանության նախարարությունն էլ ավելի ուշ վիրավորները փոխարինեց վիրավոր բառով։

Լայֆ՝՝՝Կարեն Համբարձումյան ՔՊ-ական 0,34 եկեք հետևեք պաշտոնականին—0,56 այո իհարկե

ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանն էլ իր հերթին էր ապատեղեկատվություն տարածում, պնդելով, թե 4 զոհերից մեկն ինսուլտից է մահացել, բայց ինչպես ավելի ուշ պարզվեց, ինսուլտից մահացած կամավորականը ամենևին էլ 4 զոհերի մեջ չի մտնում։