16 Նոյ
2024
9° c ԵՐԵՎԱՆ
11.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Սենատը վերջնականապես հավանություն է տվել Ուկրաինային 60 մլրդ դոլարի օգնության նախագծին

ԱՄՆ Սենատը վերջնականապես հավանություն է տվել Ուկրաինային 60 մլրդ դոլարի օգնության նախագծին

ԱՄՆ Սենատը վերջնականապես հավանություն է տվել միջազգային օգնության մասին օրինագծին: Փաստաթղթին կողմ է քվեարկել 70 սենատոր, դեմ՝ 29: Այժմ օրինագիծն ուղարկվել է Ներկայացուցիչների պալատի հաստատմանը:

Նախագծից  դուրս է մնացել ԱՄՆ սահմանների անվտանգության ֆինանսավորման հարցը, իսկ Ուկրաինային, Իսրայելին և ազգային անվտանգության այլ առաջնահերթություններին առաջարկվել է հատկացնել ընդհանուր 93,5 մլրդ դոլար:

Ընդ որում՝ 60 մլրդ դոլարն առաջարկվում է ուղղել Ուկրաինային աջակցությանը, 14 մլրդ դոլարը՝ Իսրայելին, մոտ 5 միլիարդ դոլարը՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գործընկերներին, այդ թվում՝ Թայվանին: